Հայաստանի 3,9 մլրդ դոլար պետական պարտքը լիովին կառավարելի է

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ինչպես կանխատեսվում է, 2010 թվականին Հայաստանի պետական պարտքը 3 մլրդ 960 միլիոն դոլար կկազմի, չորեքշաբթի ՀՀ ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«2010 թվականին Հայաստանի պետական պարտքը 3 մլրդ 960 միլիոն դոլար կկազմի, ինչը ՀՆԱ-ի 46,3 տոկոսն է կազմում: Այդ ցուցանիշը կառավարելի ու կանխատեսելի է»,-ասել է նախարարը:

2009թ. այդ ցուցանիշը ծրագրվում է 33,7 տոկոսի չափով:

Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարը, Հայաստանի 2010թ. պետական պարտքի նշված ծավալի 89 տոկոսը կկազմի Հայաստանի արտաքին պարտքը: Դավթյանը նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի 41,5 տոկոսը, ինչը համապատասխանում է հայկական օրենսդրության պահանջներին:

Նախարարի խոսքով, հայկական օրենքների համաձայն, ՀՆԱ արտաքին պարտքը չպետք է գերազանցի 50 տոկոսը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img