Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները մինչճգնաժամային մակարդակին կվերադառնան մինչև 2011 թ.-ը. ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները մինչճգնաժամային մակարդակին կվերադառնան մինչև 2011 թ.-ը, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Կարծում եմ, որ կկարողանանք արագ վերականգնվել, և 2010 թ.-ի պետբյուջեի նախագծում դրված մակրոտնտեսական ցուցանիշները նվազագույնն են: Կարծում եմ, որ 1-2 տարում՝ մինչև 2011 թ.-ը կկարողանանք ընդհուպ մոտենալ մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշներին»,- նախարարն ասաց հինգշաբթի 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարանում:

Նրա խոսքով, 2010 թ.-ը կդառնա առաջին տարին, երբ ճգնաժամից դուրս գալու ընթացքում կգրանցվի տնտեսական աճ և բյուջետային դեֆիցիտի կրճատում: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանը որպես փոքր և ճկուն երկիր, կկարողանա ճգնաժամից ավելի արագ դուրս գալ, քան մյուս պետությունները:

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում, ծախսերը կկազմեն 859,6 միլիարդ դրամ` 183 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում։ 2010 թ.-ի ՀՆԱ-ի և դեֆիցիտի հարաբերակցությունը ծրագրված է մինչև 6 տոկոսի մակարդակում, ինչը փոքր է 2009 թ.-ի ծրագրված ցուցանիշից՝ մինչև 7,5 տոկոսի չափով:

ՀՆԱ ծավալը 2010 թ.-ին կանխատեսվում է 3 տրլն 214 մլրդ դրամի չափով: Պետական պարտքը, ինչպես սպասվում է, կկազմի 3,9 մլրդ դոլար՝ 1,2 տոկոս տնտեսական աճի դեպքում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img