Հայկական հինգ բանկեր առաջատարի դիրքում են «ԱՌԿԱ» գործակալության 2009 թ.-ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշը 2009 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով:

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի առաջնորդների թվում ընդգրկվել է 5 բանկ՝ 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ-Հայաստան բանկը, 3. Արդշինինվեստբանկը, 4. Հայբիզնեսբանկը և 5. HSBC Հայաստան բանկը:

Մամուլի վերլուծության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում հայկական մամուլում նկատվում էր բանկերի մամուլի ակտիվության որոշակի անկում՝ ստացվող տեղեկատվության լրատվական հագեցվածության աճին զուգահեռ:

Այսպես, 2009 թ.-ի հուլիս-սեպտեմբերին լրատվական ազդանշանների քանակոը, 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 0,4 տոկոսով:

Միաժամանակ բացասական լրատվական ազդանշանների բաժինը կրճատվել է 2008 թ.-ի երրորդ եռամսյակի 5,2 տոկոսից մինչև 2009 թ.-ի 2,2 տոկոսը:

2009 թ.-ի հաշվետու եռամսյակում բանկերի մասին ընդհանուր տեղեկատվության կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվել է լրատվության տեսակարար կշիռի աճ՝ «Բանկերի զարգացման քաղաքականություն» (20 տոկոսից մինչև 22,5 տոկոս), «Աշխատակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության մասին» (3 տոկոսից մինչև 10,1 տոկոս) և «Բանկի գործունեության թվային պատկեր» (10,2 տոկոսից մինչև 14,8 տոկոս) բաժիններում:

Մյուս ենթաբաժիններում նկատվել է նվազում՝ «Ընդհանուր» (571,1 տոկոսից մինչև 47,8 տոկոս) և «Հաճախորդներ և ծառայություն» (9,6 տոկոսից մինչև 4,9 տոկոս):

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի համաձայն՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակում բոլոր բաժիններում առավել բարձր ցուցանիշներ է գրանցել Ամերիաբանկը՝ «Ընդհանուր» – 112,64, «Զարգացման քաղաքականություն» – 269,13, «Հաճախորդներ և ծառայություն» – 66,56, «Բանկի գործունեության թվային պատկեր» – 192,25, «Աշխատակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության մասին» – 30,72:

Վերը նշված բոլոր բաժիններում միաժամանակ ազդանշաններ ունեցող բանկերի թվում են հայտնվել չորս բանկեր՝ 2008 թ.-ի երրորդ եռամսյակի երեք բանկերի համեմատ:
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկված է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին իրազեկումն իրականացվում է տպագիր մամուլի միջոցով:

Արդյունքում որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի իրազեկության աստիճանը, այնքան արդյունավետ է դրա հաղորդակցական քաղաքականությունը: Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը ուսումնասիրության և վերլուծության առարկա չի եղել:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող ենք գտնել 2009 թ.-ի երրորդ եռամսյակի «Բանկերի մամուլի վարկանիշ» #04(43) տեղեկագրում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img