Հայաստանը տարին կավարտի 15% տնտեսական անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2009 թվականը կավարտի 15 տոկոսանոց տնտեսական անկմամբ՝ այսօրվա դրությամբ գրանցված 18,5 տոկոսի փոխարեն, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ենթադրում ենք, որ տարվա վերջին ամիսներին կպահպանվի աստիճանական աճի միտումը», – ասել է Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ տարվա արդյունքներով սպասվող անկման ցուցանիշի 11 տոկոսը պայմանավորված է շինարարության ոլորտով, որի անկումը 2009 թ.-ին կազմել է 50 տոկոս:

«Մենք ակնկալում ենք, որ 2010 թ.-ին կունենանք տնտեսական աճ՝ 1,2 տոկոսի սահմաններում, ինչպես դա ամրագրված է պետական բյուջեում», – ավելացրել է վարչապետը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img