ԱՊՀ երկրների տնտեսություններն առողջացման փուլ են թևակոխում. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների տնտեսությունները հաղթահարել են գլոբալ տնտեսական ճգնաժամի ամենացածր մակարդակը և այժմ առողջացման փուլ են թևակոխում, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ այդ հարցի շուրջ ԱՊՀ կառավարությունների բոլոր ղեկավարների դիրքորոշումները նույնն են:

Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հերթական նիստի ժամանակ մի շարք պետությունների վարչապետեր նշել են, որ իրենց մոտ արդեն անցել է տնտեսության ամենադժվարին ժամանակահատվածը, և վերջին ամիսներին արդեն տնտեսական աճ է նկատվում:

«Մեզ մոտ ևս նմանատիպ գործընթաց է նկատվում», – ասել է Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև այն հարցին, թե կունենա՞, արդյոք, նման առողջացումը շարունակական բնույթ:

«Ոչ ոք չի համարձակվում կանխատեսումներ անել, քանի որ տնտեսական իրավիճակը կախված է բազմաթիվ գործոններից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի գործընթացներ կնկատվեն համաշխարհային շուկաներում», – նշել է վարչապետը:

Նրա խոսքերով՝ կան նաև բացասական կանխատեսումներ, որոնց համաձայն՝ 2010 թ.-ի գարնանը կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը, քանի որ ԱՄՆ տնտեսական ցուցանիշները դեռևս չեն բարելավվում:

«Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարներն իրենց գնահատականներում զգույշ լավատես են», – հայտարարել է Սարգսյանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ Յալթայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։Նիստի շրջանակներում քննարկվել է ավելի քան 20 նախագիծ, որոնք վերաբերում են տնտեսական և հումանիտար ոլորտներում, միգրացիոն քաղաքականության և անվտանգության ապահովման հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը:

Ստորագրվել են միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման համաձայնագիրն ու նորարարության ոլորտի համաձայնագիրը, ինչպես նաև հարկային հետաքննությունների մարմինների որոշումը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img