Հայաստանի տնտեսության 1,2 տոկոսանոց աճի նշաձողը կարելի է բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2010թ. պետբյուջեի նախագծում ամրագրված տնտեսության 1,2 տոկոսանոց աճը հնարավոր է ավելացնել արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության անցկացման և ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում, ասաց ՀՀ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Սա իմ հավակնոտ, սակայն միաժամանակ իրատեսական գնահատականն է: Ես կարծում եմ, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն հաղթահարել համաշխարհային ճգնաժամի հետևանքները, այլև ներքին խնդիրներից ազատվելու դեպքում ապահովել մեծ վերականգնողական աճ», – ասաց Մանասերյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է կենտրոնացնել ռեսուրսները արտահանման և ներդրումների աղբյուրների դիվերսիֆիկացման վրա՝ մեկ կամ երկու երկրներից կախվածությունից խուսափելու համար:

«Անհրաժեշտ է կենտրոնանալ մեր մրցունակությունն ապահովող երեք-հինգ ոլորտների վրա և զարգացնել դրանք», – ասաց Մանասերյանը:

Միաժամանակ տնտեսագետն ընդգծեց, որ տնտեսության բոլոր ոլորտների դիվերսիֆիկացումը որևէ բանի չի հանգեցնի, քանի որ դա կնշանակի դրանց անիմաստ մեծացում:

«Մեզ մի քանի արտադրանք է անհրաժեշտ, որոնք կօգնեն մեզ գտնել մեր տեղը տարածաշրջանում և համաշխարհային տնտեսության մեջ», – կարծում է Մանասերյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img