ԱՄՀ-ն 600 միլիարդ դոլարով ընդլայնել է ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 600 միլիարդ դոլարով ավելացրել է միջոցները ծավալը, որոնք նախատեսված են համաշխարհային ֆինանսական ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար (New Arrangements to Borrow, NAB):

Ավելի վաղ նախատեսվում էր, որ այդ ծրագրի ծավալը պետք է կազմի 500 միլիարդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ծրագրի նոր հնարավոր 13 անդամ երկրների ներկայացուցիչները երեքշաբթի համաձայնել են միանալ ծրագրի ներկայիս 26 անդամներին և ընդլայնել NAB-ը՝ մինչև 600 միլիարդ դոլարի մակարդակի: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացնել ծրագրի ճկունությունը, ինչպես նաև սահմանել վարկային պայմանների ցանկը՝ ծրագրի իրագործման համար ԱՄՀ-ի լրացուցիչ միջոցների տրամադրման նպատակով», – ասվում է երեքշաբթի երեկոյան տարածված ԱՄՀ մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

«NAB հիմնադրամի ավելացման մասին այսօրվա որոշումը կարևոր քայլ է, որն ամրապնդում է հիմնադրամի արդյունավետությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարի գործում:

Այն նաև կամրապնդի համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը», – ԱՄՀ-ի տեղեկատվության մեջ մեջբերվում են ԱՄՀ –ի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի խոսքերը:

NAB-ը, փաստորեն, ԱՄՀ-ի, ինչպես նաև մի խումբ երկրների և ինստիտուտների միջև վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնագիր է: Հիմնադրամի կողմից NAB-ի անդամներին հատկացվող միջոցներն օգտագործվում են ԱՄՀ-ի կողմից համաշխարհային ֆինանսական համակարգի վատթարացման իրավիճակի դեմ պայքարի համար, ինչպես նաև արտառոց իրավիճակներում՝ այդ համակարգի փլուզումը կանխելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img