Հայաստանի ֆոնդային բորսան խստացնում է շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները

25.11.2009 14:14
Հայաստանի ֆոնդային բորսան խստացնում է շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի դիտորդական խորհուրդը հավանություն է տվել շուկայի նկատմամբ վերահսկողության գործառույթի իրականացման նոր հայեցակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Բորսայի համար նոր կանոնների, այդ թվում նաև շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնների ներմուծումը բխում է մեր ուղղակի պարտավորություններից և գործառույթներից», - ասաց նա:

Մելիքյանը նշեց, որ բորսայում գործում է վերահսկողության սեփական ծառայությունը, որն իրականացնում է վերահսկման գործառույթներ, այդ թվում նաև բրոքերների գործունեության նկատմամբ:

«Մենք խմբագրել են ավելի վաղ գործող կանոնները, և դրանք հիմնականում ուղղված են նրան, որ մեր վերահսկիչ ծառայությունը կենտրոնացնի ուշադրությունը առևտրային բորսային գործարքների վրա՝ մանիպուլյացիաներն ու չարաշահումները բացառելու համար», - ասաց Մելիքյանը:

Ինչպես կարծում է բորսայի գլխավոր տնօրենը, վերահսկողությունն ու կարգավորումն անհրաժեշտ են շուկայում, և որքան շատ ուշադրություն հատկացվի հիմնական մեկ հատվածին, այդքան արագ կբացահայտվեն պոտենցիալ անհասկանալի և ձևական գործարքները, ինչպես նաև մյուս մասնակիցների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունները:

Նրա խոսքերով՝ բոլոր օրենքները կներկայացվեն ԿԲ, և միայն դրանց գրանցումից հետո կմտնեն ուժի մեջ:

«Խախտումներ շուկայում կան, դրանք քննարկվում են, սակայն վերահսկողության խստացումը դրա հետ կապված չէ, մենք ցանկանում ենք, որ շուկայի վերահսկողությունն իրականացվի NASDAQ OMX-ի հրահանգներով, դա անհրաժեշտ է ներդրողներին և շուկայի բոլոր մասնակիցներին: Նման կերպ NASDAQ OMX-ի կառուցվածքում վերահսկողության գործառույթն ավելի արդյունավետ կդառնա», - ասաց Մելիքյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև