Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 30-ին 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ կթողարկի

25.11.2009 14:29
Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 30-ին 1 մլրդ դրամ ծավալով ՊԳԿՊ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 30-ին 1 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, կթողարկվեն AMGN60147141 սերիայի պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր:

Մեկ պարտաստոմսի ձեռքբերման պահանջարկի նվազագույն ծավալը սահմանված է 10 հազար դրամ, քայլը՝ 1000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 12,50 տոկոսի սահմաններում:

Աճուրդը կկայանա 2009 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին: (մեկ դոլարը 386,58 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև