ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

26.11.2009 11:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին, ասված է բանկի պաշտոնակն կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:

Արդեն մեկ տարի է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

2009թ. հոկտեմբերի 11-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հոբելյանական վիճակահանության արդյունքում (յուրաքանչյուր հաղթողին 300 հազարական ՀՀ դրամ) հաղթող ճանաչվեցին միանգամից 6 հավակնորդ` Մարատ Գասպարյանը (ք. Ստեփանավան), Արինա Վարդանյանը (ք. Աբովյան), Գագիկ Մարգարյանը (ք. Էջմիածին), Սուսաննա Կոստանյանը (գ. Այգեստան), Արգամ Հակոբյանը (ք. Սիսիան) և Անդրանիկ Հովհաննիսյանը (ք. Կապան):

Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և նախորդ խաղարկություններից յուրաքանչյուրի ընթացքում մրցանակակիրների թիվը հաստատագրված էր` 4 անձ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Հոբելյանական վիճակահանությունը նշանավորվեց նրանով, որ մրցանակակիրների թիվը ավելացավ ևս երկուսով, և ոչ միայն: Խաղարկության բոլոր 6 մրցանակակիրներին ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհեց VTB-Visa Gold վճարային քարտեր: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2009թ. նոյեմբերի 24-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում, որտեղ 6 հաղթողներից յուրաքանչյուրին շնորհվեց VTB-Visa Gold նվեր պլաստիկ քարտեր, յուրաքանչյուրի հաշվի վրա 300 հազարական դրամ առկայությամբ, ինչպես նաև հիշարժան վկայագրեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին: Այսպիսով, մրցանակների առաջին խաղարկությունից հետո պարբերաբար և ժամանակին վճարումներ իրականացնող բաժանորդների թիվը աճել է ավելի քան 30%-ով: Իր հերթին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ «տվյալ համատեղ ակցիան հաջող մտածված միջոցառումից ժամանակի հետ վերաճեց հաջողված բիզնես նախագծի, գործով ապացուցելով իր արդյունավետությունը: Ելնելով դրանից կարելի է խոսել ոչ միայն նախագծի շարունակման նպատակահարմարության մասին, այլ կողմերի պատրաստակամության պարագայում ակցիան հետագայում ընդլայնելու մասին»:

Դրամական մրցանակներով վիճակահանության ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ` համակարգչի պատահական ընտրության հիման վրա: Հերթական, հաշվով 5-րդ ակցիան նախատեսվում է անցկացնել 2010թ. փետրվարին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև