Բորսայի միջոցով հայկական պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ընթանում է ըստ ծրագրի

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմեբրի. /ԱՌԿԱ/. Ֆոնդային բորսայի միջոցով սեփականաշնորհման հանված վեց պետական ձեռնարկությունները գտնվում են Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում վերակազմակերպման ու գրանցման փուլում: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ վեց ընկերությունների սեփակաշնորհման առաջին թույլտվությունն է տվել՝ դրանց ակցիաները NASDAQ OMX Հայաստան ֆոնդային բորսայում դնելու միջոցով: Նման կերպ կսեփակաշնորհվեն Քաղաքաշինության գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտը, «Ատոմսերվիս», «Ընդերքաբան», Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն փակ բաժնետիրական ընկերությունները:

Ինչպես նշեց բորսայի գլխավոր տնօրենը, ներկայումս ընթանում է վեց պետական ձեռնարկությունների գնահատման և վերակազմակերպման գործընթացը, որի ավարտից հետո պետությունը կհայտարարի միջնորդ ընկերության ընտրության մրցույթ:
Նա հստակեցրեց, որ մրցույթը հայտարարելու պահին գործընթացին կմիանա բորսան: «Որքան ավելի շուտ սկսվի սեփականաշնորհման ողջ գործընթացը, այնքան ավելի լավ:

Ցանկացած ընկերություն, որը գտնվում է սեփականաշնորհման ցուցակներում, հետաքրքրություն է ներկայացնում, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե այն ինչպես կներկայացվի շուկային ու ինչ գնով»,- ասաց Մելիքյանը՝ հստակեցնելով, որ այստեղ կարևոր է բորսայով սեփականաշնորհման բուն մեխանիզմը, ոչ թե իրական վաճառքն ու ընկերության արժեքը, քանի որ հենց դա է ապահովում գործընթացի թափանցիկությունն ու ներդրողների իրավունքների պաշտպանությունը:

Տվյալ առումով բորսայի գլխավոր տնօրենը կարևորեց ընթացակարգի մասին տեղեկատվության բացահայտումը: Ծրագրվում է, որ 100 տոկոսով պետության սեփականություն համարվող ընկերությունները NASDAQ OMX Հայաստան ֆոնդային բորսա կմտնեն 2010 թ.-ի գարնանը:

Վեց ընկերություններն ընտրվել են սեփականաշնորհման ներկայացված 80 ձեռնարկություններից՝ ֆոնդային բորսայի հետ քննարկումների արդյունքում: Ընդ որում սեփականաշնորհման դրված ընկերությունները, որոնք առսջարկվել են բորսայի կողմից, գործող են հանդիսանում և շահութաբեր են, մասնավորապես, բոլորը 2008 թ.-ն ավարտել են մաքուր շահույթի ցուցանիշներով:

Տվյալ պահին Հայաստանում գործում է պետական մասնակցությամբ շուրջ 500 ընկերություն, դրանցից 100-ում պետական մասը 50 և ավելի տոկոս է:

Պետական գույքի վարչության և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի համատեղ ջանքերով ընտրված և սեփականաշնորհման պատրաստվող ընկերությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Սեփականաշնորհման գործընթացը, կառավարության որոշմամբ, պետք է ավարտվի վեցամսյա ժամկետում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img