Արդշինինվեստբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 15մլն դրամ է նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 15մլն դրամ. «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Բանկը համագործակցում է հիմնադրամի հետ կազմավորման օրվանից և անցած վեց տարիների ընթացքում հիմնադրամին ընդհանուր առմամբ նվիրաբերել է արդեն 104 մլն դրամ», – ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես հայտարարել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ բանկի համար և հաճելի, և պատասխանատու գործընթաց է:

«Հաճելի է, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումներում: Նաև չափազանց պատասխանատու է, քանզի հիմնադրամի կողմից իրագործվող բոլոր ծրագրերը նախատեսված են ապագա սերունդների համար», – ասել է նա:

Նրա կարծիքով՝ Արդշինինվեստբանկի համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ հետագայում ևս շարունակելու է լինել արդյունավետ և ազգանպաստ:

Արդշինինվեստբանկը Հայաստանի տարածքում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ ներկայացուցչություն Փարիզում:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն Արդշինինվեստբանկին շնորհել է Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշները՝ տեղական արժույթով ներդրումների համար, և Ba3 երկարաժամկետ ու Not Prime կարճաժամկետ վարկանիշները՝ արտարժույթով ներդրումների համար, ինչպես նաև «D-» («BFSR») ֆինանսական կայունության վարկանիշը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img