ՀՀ տնտեսական անկումը 2009թ.-ին կհասնի 14%-ի. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական անկումը 2009 թ.-ի արդյունքում կհասնի շուրջ 14 տոկոսի, իսկ ՀՆԱ աճը 2010 թ.-ին կկազմի շուրջ 1,3 տոկոս, կանխատեսում է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):

«Մեր կանխատեսումների համաձայն, այս տարի Հայաստանի տնտեսության անկումը կգրանցվի 14 տոկոսի սահմաններում, իսկ 2010 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կգրանցվի 1,3 տոկոսի սահմաններում», – ասաց Ռազլոգը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Միաժամանակ ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստանի 2010 թ. պետբյուջեում ամրագրված տնտեսության աճը համապատասխանում է բանկի սպասումներին, «սակայն դեռ բարդ է կանխատեսել՝ կլինի՞ այն, արդյոք, այդ ցուցանիշից ավելի բարձր»:

Հայաստանի 2010 թ. պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կկազմի 1,2 տոկոս:

Ինչպես կարծում է Ռազլոգը, ՀՀ կառավարությունը հաջորդ տարի պետք է բավականին շատ աշխատի, այդ պատճառով դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության մասին:

Նրա կարծիքով, հակաճգնաժամային ծրագրերի արդյունքներն ավելի նկատելի կլինի 2010 թ.-ին:

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է: Մինչ այժմ ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 335 միլիոն եվրո՝ Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ավելի քան 70 ծրագիր իրականացնելով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img