Դոլարի փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում 385,54 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2009 թվականի նոյեմբերի 30-ին իջել է 0,03 կետով նոյեմբերի 27-ին կայացած նախորդ սակարկության ցուցանիշի համեմատ՝ կազմելով 385,54 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։

Համաձայն ֆոնդային բորսայի կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների՝ այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 6,35 մլն դոլար ընդհանուր գումարի 43 գործարք (դրամական համարժեքով՝ 2,4 մլրդ դրամ)։

Միաժամանակ եվրոյով գործարքներ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 30-ին չեն իրականացվել։

Նոյեմբերի 30-ի արդյունքներով՝ միջին շուկայական փոխարժեքները կազմում են՝ 1 դոլարը՝ 385,76 դրամ, եվրոն՝ 580,22 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img