Հայաստանում տնտեսական անկումը հունվար-հոկտեմբերին կազմել է 17,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունում 2009 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է 17,5 տոկոս անկում՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ արտադրության ծավալը ընթացիկ գներով հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2466,3 մլրդ դրամ, իսկ իրական ծավալի ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, 2008 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, կազմել է 82,5 տոկոս։

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում համախառն ավելացված արժեքի անկումը 16,8 տոկոսով (2008 թվականի հունվար-հոկտեմբերի 7,7 տոկոսով աճի համեմատ) զսպող ազդեցություն է գործել ՀՆԱ իրական ծավալի ցուցանիշի վրա 14,9 տոկոսային կետով, իսկ հարկային մուտքերի նվազումը՝ 23 տոկոսով՝ ներառյալ նպաստները (2008 թվականի հունվար-հոկտեմբերի 23,1 տոկոսով աճի համեմատ) զսպում էր ՀՆԱ աճի ցուցանիշը 2,6 տոկոսային կետով (2008 թվականի հունվար-հոկտեմբերին 2,2 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ)։

Հաշվետու ժամանակահատվածում 48,8 տոկոսով անկումը շինարարական ոլորտում զսպող ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա 13,5 տոկոսային կետով (2008 թվականի հունվար-հոկտեմբերին 3,2 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ)։ Միաժամանակ անկումն արդյունաբերությունում (ներառյալ էներգետիկան) 10,7 տոկոսով բացասաբար է ազդել ՀՆԱ աճի վրա 1,5 տ.կ. չափով՝ 2008 թվականի հունվար-հոկտեմբերին 0,7 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ Գյուղական, անտառային և ձկնորսական տնտեսությունները հաշվետու ժամանաշրջանի 0,8% անկման դեպքում զսպող ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի իրական ծավալի ցուցանիշի փոփոխման վրա 0,1 տոկոսի չափով`2008թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների 0,4 տոկոս աճող ազդեցության դիմաց:

Ֆինանսական ոլորտում և անշարժ գույքի գործարքներում 0,3% -ի աճ է արձանագրվել, ինչը ազդեցություն չի ունեցել ՀՆԱ-ի փոփոխման վրա (2008 թվականի հունվար-հոկտեմբերին աճը՝ 1,1 տ.կ.)։

ՀՆԱ-ի կառուցվածքում համախառն ավելացված արժեքի տեսակարար կշիռը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 89,3%` 2008թ.-ի հունվար-հոկտեմբեր ամսիների 88,8%-ի դիմաց: Ընդ որում, արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը (ներառյալ էներգետիկան) կազմել է 13,7% ` անցյալ տարվա հունվար-մայիս ամիսների 13,4% դիմաց: Գյուղական, անտառային և ձկնորսական տնտեսությունների չափաբաժինը կազմել է 16,4%, իսկ շինարարության` 18,1%:

Միևնույն ժամանակ առևտրին, ավտոմեքենաներին, տրանսպորտին և կապին բաժին է հասնում 20,3%, իսկ ընդհանուր ծառայություններին`43,3%:
Հարկերը` բացառությամբ նպաստները, կազմել են ՀՆԱ-ի 10,7%:

Ըստ 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալների` ՀՆԱ-ն բնակչության մեկ անձի դիմաց կազմել է 760499 դրամ կամ $2117 (1535 եվրո):

2008 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական աճը կազմում էր 9,2 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2009թ.-ին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտավորապես 9,2%: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img