Հայաստանում 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1,2 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1,2 տոկոս:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, նոյեմբերին պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գները հոկտեմբերի համեմատ աճել են 1,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,4 տոկոսով և ծառայությունների սակագները՝ 0,1 տոկոսով։

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրում 4,6 տոկոսի գնաճ է գրանցվել: Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների /ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ/ գները նվազել են 0,4%-ով, ոչ պարենային ապրանքի գներն աճել են 10,9 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները՝ 10,4 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում մինչև 2009 թվականի վերջը գնաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img