Փողի զանգվածը Հայաստանում հոկտեմբերի վերջին 763,1 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին սեպտեմբերի համեմատ աճել է շուրջ 19,4 մլրդ դրամով կամ 2,6 տոկոսով և կազմել 763,1 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին 265,3 մլրդ դրամ է կազմել սեպտեմբերի վերջի 254,2 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 103,9 մլրդ դրամ են կազմել 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի 102,7 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը (դրամով) հոկտեմբերի վերջին 62,5 մլրդ դրամ է կազմել` 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի 64,5 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը 331,4 մլրդ դրամ է կազմել` 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի 322,4 մլրդ դրամի համեմատ։ Արտարժույթով ավանդների բաժինը փողի զանգվածի կազմում հոկտեմբերին ավելացել է 0,09 տոկոսով՝ մինչև 43,43% (տարվա սկզբին – 23,99%)։

Ընդհանուր առմամբ փողի զանգվածը Հայաստանում ավելացել է 52,3 մլն դրամով կամ 7,8%-ով (707,8 մլն դրամից)։Միևնույն ժամանակ փողի բազմարկիչը հոկտեմբերի վերջին 1,64 մլն դրամ է կազմել՝ 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ ավելանալով 0,03 կետով։ ($1 – 385,76 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img