Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին կրճատվել է 31 տոկոսով՝ կազմելով 3121,4 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին, 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 31 տոկոսով և ընթացիկ գներով կազմել 1128.7 միլիարդ դրամ կամ 3121,5 միլիոն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 200,6 միլիարդ դրամ (551,6 միլիոն դոլար)՝ կրճատվելով 40,7 տոկոսով, իսկ ներկրումը՝ 928,1 միլիարդ դրամ (2570 միլիոն դոլար)՝ կրճատվելով 28,5 տոկոսով:

Արդյունքում արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 727,5 միլիարդ դրամ (2018,4 միլիոն դոլար), իսկ առանց մարդասիրական օգնության ստացված բեռների՝ 713.8 միլիարդ դրամ (1981.2 միլիոն դոլար):

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել զգալի ենթաբաժիններ ներկայացվել են հետևյալ ապրանքային խմբերում՝ «պատրաստի սննդի արտադրանք»՝ 75,1 միլիոն դոլար (47,8 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ շուրջ 82,2 միլիոն դոլար (43,6 տոկոսի անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 185,5 միլիոն դոլար (2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին 42,1 տոկոսի անկում), «հանքահումքային արտադրանք»՝ 100,6 միլիոն դոլար (33,5 տոկոսի անկում) և այլն:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ապրանքների ներկրման մեջ գերակշռել է հետևյալ ապրանքախմբերի արտադրանքը՝ «հանքահումքային արտադրանք» (404,4 միլիան դոլր՝ 26,5 տոկոսի անկամ դեպքում), «պատրաստի սննդի արտադրանք»՝ 207 միլիոն դոլար (24,1 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»՝ 453 միլիոն դոլար (2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին 14,5 տոկոսի անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած իրեր»՝ 309,4 միլիոն դոլար (11,6 տոկոսի անկում) և այլն:

Ըստ նախնական վիճակագրական տվյալների՝ ՖՕԲ գներով (ապրատանքների մատակարարման պայմաններ, համաձայն որոնց՝ վաճառողը հոգում է ապրանքների տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մաքսային ծախսերը մինչ ապրանքի նավ տեղափոխելը – «ԱՌԿԱ») արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 1622,1 միլիոն դոլար:

2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 4523,9 միլիոն դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img