Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը սկսում է խաղալիքների և գրքերի հավաք «Future First» ծրագրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն սկսում է խաղալիքների և գրքերի հավաք «Future First» ծրագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Future First-ը համաշխարհային կրթական ծրագիր է (2007-2012թթ.), որը գործում է բոլոր 86 երկրներում, որտեղ ներկայացված է HSBC-ին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ևս ակտիվորեն մասնակցում է այդ ծրագրին` իրականացնելով երկարաժամկետ նախագծեր: Այս տարի առաջին անգամ բանկը սկսում է Future First խաղալիքների և գրքերի հավաք, որը կիրականացվի 2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 21-ը` նպատակ ունենալով աջակցել չունևոր երեխաների հետ աշխատող բարեգործական կազմակերպություններին:

Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բոլորին քաջալերում է օգնության ձեռք մեկնել այս երեխաներին և գալիք տոնակատարությունները ուրախ նշելու հնարավորություն ընձեռել նրանց:

«Նվիրաբերված խաղալիքները, գլուխկոտրուկները, խաղերը, նկարազարդման գրքերը, բառարանները կամ պատմվածքները կարող են դրվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի յուրաքանչյուր մասնաճյուղում տեղադրված հավաքման արկղերում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc»-ի դուստր բանկն է, գրանցվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին։ «HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img