ՎՏԲ-Հայաստան բանկը 4 մլն դոլարի վարկ կտրամադրի Ագարակի կոմբինատին

02.12.2009 14:26
ՎՏԲ-Հայաստան բանկը 4 մլն դոլարի վարկ կտրամադրի Ագարակի կոմբինատին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան» բանկ ՓԲԸ-ն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար վերականգնվող վարկային գիծ է բացել 4 մլն դոլարի չափով՝ շարունակելով ավելացնել հայկական տնտեսության առանցքային ոլորտների ֆինանսավորման ծավալները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկը միշտ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը դիտում է որպես իր ռազմավարական գործընկերներից մեկը։

Մենք բավականին արդյունավետ փոխգործակցում ենք Հայաստանի լեռնամետաղագործական ոլորտի առաջատար ձեռնարկությունների հետ, իսկ Սյունիքի մարզում սեփական ներկայության ընդլայնման ֆոնի ներքո մենք ծրագրում ենք հետագայում ևս ներդրումներ կատարել տնտեսության զարգացման գործում, և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի ենթակառուցվածքում։

Տվյալ համատեքստում Ագարակի արդյունաբերական արտադրության առաջատարին տրամադրելու մասին որոշումը ժամանակին և արդիական եմ համարում երկրի տնտեսության ռազմավարական ոլորտների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր իրականացնելու հարցում պետությանն աջակցելու տեսակետից»,- հաղորդագրության մեջ մեջբերեցին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն-նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը։

Նա ընդգծեց, որ «GeoProMining Ltd նախագահ Ռոման Խուդոլեյի հետ վերջերս իր ունեցած գործնական հանդիպման ժամանակ քննարկվել է ՎՏԲ-Հայաստան բանկի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել գործընկերությունը ոչ միայն վարկավորման ոլորտում, այլև բանկային արտադրանքի ու ծառայությունների ողջ համալիրի։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու շրջանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունն է։

ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայումս կոմբինատն ունի շուրջ 900 աշխատակից, բարեհաջող իրականացվում է հակաճգնաժամային ծրագրի հերթական փուլը՝ ուղղված ինքնարժեքի իջեցմանն ու արտադրության մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական վերազինմանը, նորացմանը և ձեռնարկության տեխնոլոգիական վերակառուցմանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 72 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև