ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պարտատոմսեր

03.12.2009 15:53
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2009թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ ԿԲ-ն պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C106 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ծավալով:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 615 մլն դրամ, բոլորը՝ մրցակցային հայտերով:

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 9.2537% է, սահմանային եկամտաբերությունը՝ 9.8000 %:

Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ ($1 – 385,60 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև