ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են՝ գրանցելով տարբեր ուղղվածություններ

03.12.2009 15:56
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են՝ գրանցելով տարբեր ուղղվածություններ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները, հոկտեմբերի 2-ի արդյունքներով, ցուցադրել են բազմաուղղված դինամիկա՝ գործազրկության՝ սպասվածից ավելի թույլ տվյալների և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի շրջանակներում տնտեսական իրավիճակի վերաբերյալ զեկույցի զգուշավոր-լավատեսական բնույթի ֆոնի ներքո, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Առուվաճառքների ավարտին Dow Jones-ի ցուցանիշը նվազել է 0,18 տոկոսով՝ հասնելով 10452,68 սահմանակետին։

S&P 500-ը չորեքշաբթի ավելացել է 0,03 % ՝ հասնելով 1109,24 սահմանակետին։
NASDAQ-ի ցուցանիշը առուվաճառքների արդյունքում աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 2185,03 սահմանակետին։

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S &P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։

Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև