Հայաստանի ներքին պարտքն աճել է 53,1%-ով՝ կազմելով 140,8 մլրդ դրամ

03.12.2009 17:09
Հայաստանի ներքին պարտքն աճել է 53,1%-ով՝ կազմելով 140,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի ներքին պարտքը 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 53,1%-ով՝ կազմելով 140,8 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով՝ պետական ներքին պարտքի կառուցվածքում 41,4%-ը կամ 58,2 մլրդ դրամը պետական միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերն են, շուրջ 28,3 մլրդ դրամ-ը (20,1%)՝ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը:

Ներքին պարտքի կառուցվածքում պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժինը 31,3% է կազմում (44 մլրդ դրամ), իսկ խնայողական պարտատոմսերինը՝ 0,2% (222,5 մլն դրամ):

Միևնույն ժամանակ, ներքին պետական պարքի կառուցվածքում կան ներգրավված վարկեր 10 մլրդ դրամի չափով: Դրանց տեսակարար կշիռը 7,1 տոկոս է կազմում ($1 – 385,6 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև