ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի աճը 2009թ.-ի նոյեմբերին 0,4 տոկոս է կազմել

03.12.2009 18:06
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի աճը 2009թ.-ի նոյեմբերին 0,4 տոկոս է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը 2009թ.-ի նոյեմբերին (նոյեմբերի 1-27-ը), հոկտեմբերի համեմատ, ավելացել է 0,4% տոկոսով ՝ սպառողական շուկայում գների 1,2 տոկոս աճի դեպքում Այս տվյալները «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրվել են Հայաստանի վիճակագրական ծառայության կողմից:

Միաժամանակ ընթացիկ տարվա նոյեմբերին, 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի աճը կազմել է, համապատասխանաբար, 4 ,5% և 25,8%:

2008թ.-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում սպառողական գների 5,1 տոկոս աճն ուղեկցվում էր հաշվարկային փոխարժեքի 0,4 տոկոս աճով:

2009թ.-ի նոյեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը մեկ դոլարի համար կազմել է 387,20 դրամ, ինչը 26,9 տոկոսով գերազանցել է 2008 թ.-ի նոյեմբերի համապատասխան ցուցանիշը՝ 305,21 դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև