Հայաստանում արձանագրվել է ԱՊՀ-ում ամենացածր գնաճերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին, 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ, կրկին արձանագրվել է ԱՊՀ-ում ամենացածր միջին-տարեկան գնաճերից մեկը՝ 3 տոկոսի սահմաններում:

Այս մասին վկայում են ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Միաժամանակ ԱՊՀ երկրներում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են միջինը 12 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում սպառողական գներն ավելացել են 0,5 տոկոսով:

Ներկայացված վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ԱՊՀ բոլոր երկրներում գրանցվել է գնաճ:

Գնաճի մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների թվում երրորդ տեղում է:

Սպառողական շուկան չի փոփոխվել Մոլդովայում (սպառողական գների ցուցանիշը կազմել է 100 տոկոս), Ադրբեջանում թանկացել է 1,7 տոկոսով: Գնաճի մակարդակով չորրորդ տեղում է Տաջիկստանը (6,8 տոկոս), հինգերորդ տեղում՝ Ղազախստանը (7,6 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Ուկրաինայում՝ 16,5 տոկոս, Բելառուսում՝ 13,6 տոկոս: Այնուհետև գալիս են Ռուսաստանը՝ 12,2 տոկոս և Ղրղզստանը՝ 8,3 տոկոս:
Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները ներկայացված չեն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img