Արդշինինվեստբանկն իջեցրել է Contact փոխանցումների սակագները

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը սկսած 2009 թ.-ի դեկտեմբերի 4-ից Contact համակարգի փոխանցումները ներկայիս 3%-ի փոխարեն իրականացնելու են իջեցված` 2% սակագնով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում և ունի 40 հազարից ավել սպասարկման կետեր: Արդշինինվեստբանկը Contact-ի հետ համագործակցում է հիմնադրման օրվանից՝ 2003թ.-ից: Արդշինինվեստբանկը այս համակարգով փոխանցումները դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով իրականացնում է ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

«Մենք համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաև ռուսական հեղինակավոր բանկերի հետ` ձգտելով մեր հաճախորդներին տրամադրել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ:

Կարծում եմ՝ Contact համակարգի սակագնի իջեցումը հաճելի Ամանորյա անակնկալ է մեր բոլոր հաճախորդների համար», – հայտարարել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում Contact, MoneyGram, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն` Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (“BFSR”) «D-» վարկանիշին:
2008 թ.-ին նանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img