Փողի զանգվածը Հայաստանում 2009 թվականին կաճի 14-16 տոկոսով, իսկ փողի բազան՝ 10-12 տոկոսով. ԿԲ կանխատեսում

07.12.2009 11:51
Փողի զանգվածը Հայաստանում 2009 թվականին կաճի 14-16 տոկոսով, իսկ փողի բազան՝ 10-12 տոկոսով. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածը Հայաստանում 2009 թվականին կաճի 14-16 տոկոսով՝ 2008 թվականի 2,3 տոկոսի դիմաց։ Միաժամանակ փողի բազան կավելանա 10-12 տոկոսով՝ նախորդ տարվա 5,3 տոկոսի փոխարեն։

Այս մասին ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության՝ 2009 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրում»։

Ծրագրի համաձայն՝ 2009թ. չորրորդ եռամսյակում կանխատեսվում է տվյալ ցուցանիշների բավականին բարձր ցուցանիշ՝ 9,4 տոկոս և 8,3 տոկոս՝ համապատասխանաբար։ Արդյունքում փաղի զանգվածի և բազայի միջին եռամսյակային աճը 2010 թվականի երեք եռամսյակներում կկազմի 4 տոկոս և 3,6 տոկոս։

Հաղորդագրության համաձայն՝ հաջորդ տարվա կտրվածքով կպահպանվի նաև փողի զանգվածի դրամային բաղադրիչի համափաչ աճը։ Միաժամանակ շրջանառությունում գտնվող կանխիկի միջին եռամսյակային աճը կկազմի շուրջ 8 տոկոս, իսկ դրամային ավանդներինը՝ 5 տոկոս։

Միաժամանակ ֆինանսական և տնտեսական աշխուժացմանը զուգընթաց հաջորդ տարի ակնկալվում է դոլարայնացման աճի տեմպերի դանդաղում, ինչի արդյունքում արժութային ավանդների (մեկ տարվա կտրվածքով) միջին եռամսյակային աճը կազմում է մոտ 3,6 տոկոս։

Ծրագրից հետևում է, որ ՀՀ կառավարության և ԿԲ-ի համատեղ հակաճգնաժամային միջոցառումների իրագործման շրջանակներում տնտեսության վարկավորումը 2009 թվականի արդյունքներով կավելանա 9,7 տոկոսով, իսկ 2010 թվականի երեք եռամսյակների միջին եռամսյակային աճը կկազմի ավելի քան 3 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև