HSBC Բանկ Հայաստանը 2009 թվականը կավարտի շահույթով

07.12.2009 12:48
HSBC Բանկ Հայաստանը 2009 թվականը կավարտի շահույթով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը 2009 թվականը կավարտի շահույթով, հայտնեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա նշեց, որ թեև մարտի 3-ից հետո բանկի կորուստները կազմել են 1,5 մլրդ դրամ, բայց բանկը կարողացավ ապահովել կայուն եկամուտ։

Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց իր որոշման մասին՝ սահմանափակել իր միջամտությունը արժույթի շուկայում և վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։

Սլեյթերի խոսերով՝ թեև հայկական տնտեսությունը մեծապես տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, սակայն դա չի նշանակում, թե HSBC-ն ափսոսում է Հայաստանում իր ներկայության համար։

«Դա բոլորովին այդպես չէ, մենք շահոււյթի շատ բարձր ցուցանիշներ ենք ունեցել նախորդ տարի, և այս տարի նույնպես նախատեսում ենք տարին փակել շահույթով»,- ընդգծեց գործադիր տնօրենը։

Հրապարակված բալանսային տվյալների համաձայն՝ HSBC Բանկ Հայաստանի մաքուր շահույթը 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1,014 մլրդ դրամ։
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc»-ի դուստր բանկն է, գրանցվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին։

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև