Սպառողական վարկերը ՀՀ տնտեսությունում հոկտեմբերին կազմել են 133,8 մլրդ դրամ

07.12.2009 19:51
  Սպառողական վարկերը ՀՀ տնտեսությունում հոկտեմբերին կազմել են 133,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կոմերցիոն բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում կատարված սպառողական վարկերը հոկտեմբերի ավարտին կազմել են 133,8 մլրդ դրամ:

Այս տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, որը տրամադրվել է «ԱՌԿԱ «գործակալությանը:

Նշենք, որ բանկերի ընդհանուր վարկային ներդրումների ամենամեծ մասը բաժին է ընկնում առևտրի ոլորտին՝ 22,5%: Տվյալ ոլորտին բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են 150,2 մլրդ դրամ (4,5 տոկոս աճ անցյալ ամսի ցուցանիշի համեմատ):

Այնուհետև սպառողական վարկերն են՝ 20 տոկոս բաժնով, որոնք սեպտեմբերի համեմատ կրճատվել են 0,7 տոկոսով և 23,4 տոկոսով՝ տարեսկզբի համեմատ: Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում 83,7 մլրդ դրամ են կազմել՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 0,4 տոկոսով:

Միևնույն ժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերությանն են ուղղել 121,5 մլրդ դրամ (4,5% աճ սեպտեմբերի համեմատ):

Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը հոկտեմբերի վերջին 42,8 մլրդ դրամ է կազմել՝ կրճատվելով 5,5%-ով, իսկ շինարարության ոլորտինը՝ 50,9 մլրդ դրամ (աճ 4,2%-ով):

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին 668,8 մլրդ դրամ են կազմել՝ սեպտեմբերի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,2 տոկոսով կամ 14,6 մլրդ դրամով:

Ընթացիկ տարվա սկզբի համեմատ կոմերցիոն բանկերի վարկային ներդրումները ավելացել են 8,2 տոկոսով կամ 51 մլրդ դրամով: ($1 – 385,21 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև