Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է «Հայկական Ժամանակ» թերթի տեղեկատվությունը

08.12.2009 17:30
Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է «Հայկական Ժամանակ» թերթի տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է «Հայկական Ժամանակ» թերթի տեղեկատվությունը, որի համաձայն Հայաստանի զուտ միջազգային պահուստները (ԶՄՊ) վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել են Կենտրոնական բանկի կողմից անցկացվող ինտենսիվ արտարժութային ինտերվենցիաների պատճառով, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրված մամուլի հաղորդագրությունում։

«Հայկական Ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 5-ի «19 մլն դոլարով» վերտառությամբ լուրում նշված է, թե վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ զուտ միջազգային պահուստները 560 մլրդ 973 մլն դրամից նվազել են 553 մլրդ 698 մլն դրամի, ինչը ԿԲ կողմից «ինտենսիվ արտարժութային ինտերվենցիաների» հետևանք է:

Այս կապակցությամբ Կենտրոնական բանկում հայտնեցին, որ 7 մլրդ 275 մլն դրամով նվազումը պայմանավորված է պահուստների վրա ազդող մի շարք գործոններով, ինչպիսիք են ՀՀ ԿԲ-ում առևտրային μանկերի արտարժութային թղթակցային հաշիվների շարժերը, ՀՀ արտաքին պարտքի սպասարկման տոկոսագումարի վճարումը, կառավարության սպասարկումը և այլն:

Ինչ վերաμերում է շաμաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»
ԲԲԸ-ում կայացած գործարքներին, ապա ԿԲ-ի համաձայն` 16 մլն ԱՄՆ դոլարի
ընդհանուր ծավալով առքի և վաճառքի գործարքներում ԿԲ մասը կազմել է 3 մլն
350 հազ ԱՄՆ դոլարի վաճառքը:

«Նման թյուրըմբռնումը կանխելու համար ևս մեկ անգամ տեղեկացնում ենք,
որ ԿԲ-ն մշտապես հրապարակում է նախորդ շաբաթվա իր գործառնությունների
վերաբերյալ հաշվետվությունն ամեն երկուշաբթի օր»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև