Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 5%-ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5%-ի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1,2%-ի գնաճ, որի պայմաններում գնաճի 12-մասյա ցուցնիշը կազմել է 4,6 %` նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ ավելանալով 1,1 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների լույսի ներքո արտաքին հատվածից գնաճային ճնշումները նշված ժամանակահատվածում ավելացել են, ինչը պայմանավորված է հիմնական պարենային ապրանքների և հանքահումքային արտադրանքի գների` սպասվածից ավելի արագ աճի տեմպերով:

Միաժամանակ, ինչպես ասվում է հաղորդագրությունում, ներքին տնտեսական աշխուժության և համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ սղաճային ճնշումներ։

«Պահպանվող տնտեսական անկման և համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշության պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է առայժմ զերծ մնալ դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությանն անցնելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ իջեցրել է հաշվարկային դրույքը 0,25 տ.կ. մինչև 5 տոկոսի 2009 թվականի սեպտեմբերի 8-ին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img