Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտքը երրորդ եռամսյակում 455,5 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտաքին աշխարհի նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2009 թվականի երրորդ եռամսյակի վերջին կազմել են 455.5 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 499.7 մլն դոլարի փոխարեն՝ կրճատվելով 8,8 տոկոսով:

«Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» համաձայն` 2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 75.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 117.2 մլն դոլար հիմնական գումարի
մարումներ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, երրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 15.9 % (նախորդ
եռամսյակում` 15.2 %), Ֆրանսիան՝ 11.4 % (նախորդ եռամսյակում` 10.4 %), Լատվիան՝ 10.3 % (նախորդ եռամսյակում՝ 8.5 %) և Գերմանիան՝ 9.5 % (նախորդ եռամսյակում` 9.2 %): Բացի այդ վարկերի մոտ 27 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Ընդ որում արտաքին աշխարհից ներգրավված վարկերը բանկերը հիմնականում տեղաբաշխել են տնտեսության հետևյալ հատվածներում՝ 137 մլն դոլարը՝ ֆինանսական, 92 մլն դոլարը՝ արդյունաբերության, 68 մլն դոլարը՝
առևտրի ոլորտներում և 65 մլն դոլարը հատկացվել է սպառողական և հիփոթեքային վարկերին:

2009 թվականի երրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը` նախորդ տարվա վերջի համեմատ, նվազել է և կազմել 5.4 %:

Ընդ որում արտաքին վարկերի մոտ 74.8 %-ը լողացող (LIBOR, EURIBOR, ԿԲ ՊՊ) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը մոտ 4.7 տարի է:

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ
վարկերի տեսակարար կշիռը նվազել է և կազմել ներգրաված վարկերի 3.6 %-ը՝ նախորդ եռամսյակի վերջի 5.5 %-ի փոխարեն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img