ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հինգշաբթի 1 մլրդ դրամի ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36265126 սերիայի հնգամյա պարտատոմսեր:

Մամուլի հաղորագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 2 749,685 մլն դրամ է կազմել, որից 140 մլն դրամը՝ ըստ ոչ մրցակցային առաջարկությունների:
Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը տարեկան 12,8945% է կազմել՝ 12,9399% սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 384,57 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img