Մահացել է Հայաստանի ԿԲ-ի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը

11.12.2009 13:41
Մահացել է Հայաստանի ԿԲ-ի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը մահացել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը` կյանքի 51-րդ տարում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Ղոջեյանը ծնվել է 1959 թ.-ի մայիսի 1-ին: 1980 թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը: Վերապատրաստում անցել Բռեդֆորդի Միջազգային Զարգացման Կենտրոնում:

Աշխատել է հայկական տարբեր բանկերում: 2003-2007 թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել, Անկախ Պետությունների Համագործակցության Մասնակից Պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական և Միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007-2008 թթ.-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական է: 2008 թ.-ի հուլիսի 3-ին նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկ խորհրդի անդամ: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև