«ԱՌԿԱ»-ն հրապարակել է ապահովագրական ընկերությունների գործունեության երրորդ եռամսյակի ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2009 թ.-ի երրորդ եռամսյակի «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» տեղեկագրի հերթական համարը:

Ամփոփագիրը կազմվում է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

«Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» տեղեկագիրը ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների շուրջ 40 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 11 հիմնական բաժնից՝ 1.Ապահովագրական կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Գործունեության ֆինանսական արդյունքները, 6. Տեխնիկական ռեզերվների կառուցվածքը և ձևավորումը, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքերը, 8. Շահութաբերության ցուցանիշները, 9. Ընդհանուր կապիտալի բավարարության ցուցանիշները, 10. Վճարունակության և լիկվիդայնության ցուցանիշները, 11. Ապահովագրական գործունեությունը բնութագրող ցուցանիշները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը, 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2006 թ.-ի մայիսից՝ «Բանկերի ֆինանսական ցուցանիշները»՝ ըստ ամենամյա անկախ աուդիտորական ստուգումների տվյալների, և 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img