Համահայկական բանկը կարող է սկսել գործել 2010 թ.-ից

14.12.2009 16:46
Համահայկական բանկը կարող է սկսել գործել 2010 թ.-ից

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ Համահայկական բանկը կսկսի գործել 2010 թ.-ին:

«Մենք երկու հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ենք վարձել, որոնցից մեկը մեզ համար Համահայկական բանկի բիզնես-ծրագիր է մշակում, իսկ երկրորդը զբաղված է գործադիր տնօրենի ընտրության հարցով, և դեկտեմբերի ընթացքում այս երկու կազմակերպությունները պետք է մեզ կատարված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնեն»,- նա ասաց լրագրողներին:

ՀՀ կառավարությունը 2008 թ.-ի նոյեմբերի 20-ին հավանություն է տվել «Համահայկական բանկի մասին» օրինագծին: «Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամ կկազմի (շուրջ $100 մլն): Դրա հիմնադիրները կլինեն ՀՀ կառավարությունը՝ 20 տոկոս բաժնով, համաշխարհային առաջատար ֆինանսական կազմակերպություններ և մասնավոր ներդրողներ:

Համահայկական բանկի նպատակն է հայության ուժեղ, մրցունակ և գիտության վրա հիմնված ներուժի ձևավորմանը նպաստելը, որն ուղղված կլինի համաշխարհային շուկայում նրա մրցունակության բարձրացմանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև