ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.12.2009 15:04
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը երեքշաբթի 1 մլրդ դրամ ծավալով և AMGT5214С102 համարանիշով գանձապետական կարճաժամկետ 52-շաբաթյա պարտատոմսեր է տեղաբաշխել։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 220 մլն դրամ, որից 50 միլիոնը՝ ոչ մրցակցային առաջարկություններով։

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը՝ 87927% է, սահմանային եկամտաբերությունը 9,1875%: ($1 – 383,07 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև