Հայաստանի բանկերը պետական պարտատոմսերում 86,9 մլրդ դրամի ներդրում են կատարել

15.12.2009 16:38
Հայաստանի բանկերը պետական պարտատոմսերում 86,9 մլրդ դրամի ներդրում են կատարել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2009թ. հունվար-սեպտեմբերին պետական պարտատոմսերում 86,9 մլրդ դրամի ներդրում են կատարել, ինչը 11,9%-ով ավելի է տարեսկզբի ցուցանիշից:

Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության՝ բանկերի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացրած վերլուծությունը: Համախառն ակտիվներով պետական արժեթղթերում կատարված ներդրումների տեսակարար կշիռը հաշվետու ամսաթվին 6,86% է կազմել՝ 2009 թ.-ի սկզբի 7,49%-ի համեմատ:

Բանկային հաշվետվության համաձայն՝ Հայաստանի տարածքում գործող բոլոր 22 բանկերի բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը սեպտեմբերի 30-ին 90,7 մլրդ դրամ է կազմել, որից 95,81%-ը բաժին է ընկել պետական արժեթղթերին:

Ընդ որում արժեթղթերում կատարված ներդրումների ծավալով առաջատար դիրքում է «Արմսվիսբանկը» 16,8 մլրդ դրամով, որից 16 մլրդ դրամը կամ 94,78% -ը բաժին է ընկնում պետական պարտատոմսերին: Միևնույն ժամանակ բանկի արժեթղթերի պարտֆելի 5,22%-ը կամ 879,5 մլն դրամը ոչ պետական արժեթղթերն են կազմում:

2009 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ «Արմսվիսբանկի» տոկոսային եկամուտը պարտքային արժեթղթերում կատարված ներդրումներից 761,7 մլն դրամ են կազմել կամ ողջ տոկոսային եկամուտի 44,56%-ը:

Արժեթղթերի պորտֆելի ծավալով հաջորդը HSBC Բանկ Հայաստանն է (9,16 մլրդ դրամ), որի ներդրումները պետական պարտատոմսերում 9,12 մլրդ դրամ են կազմում (99,65%), ոչ պետական արժեթղթերում՝ 32,1 մլն դրամ (0,35%):

Հաշվետու ժամանակահատվածում բանկի՝ պարտքային արժեթղթերում կատարված ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը 514,1 մլն դրամ է կազմել կամ ողջ տոկոսային եկամուտի 6,69%-ը:

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 6,676 մլրդ դրամ (որից 95,32% բաժին է ընկնում ոչ պետական արժեթղթերին), Ամերիաբանկը՝ 6,672 մլրդ դրամ (95,80%), Յունիբանկը՝ 6,1 մլրդ դրամ (99,55%):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ՝ 365 մասնաճյուղով: ($1 – 383,07 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև