Ֆիզիկական անձանց պարտքը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում սեպտեմբերի 30-ին կազմել է 37,8%

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց պարտքի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2009թ. սեպտեմբերի վերջին կազմել է 37,8%:

Բանկերի՝ երորրդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-դրությամբ հայկական բանկերի համախառն վարկային պորտֆելը (այդ թվում՝ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները) կազմել են մոտ 691 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ 261 մլրդ դրամ (եռամսյակի սկզբի 634,8 մլրդ դրամի և 266,5 մլրդ դրամի դիմաց՝ համապատասխանաբար):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2009թ. սեպտեմբերի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 20,46%:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 62,9%-ը կամ 53,4 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է (եռամսյակի սկզբին՝ 55,7 մրդ դրամ):
Ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարներից են նաև HSBC Բանկ Հայաստանը (28,9 մլրդ դրամ), ՎՏԲ Բանկ Հայաստանը (23,3 մլրդ դրամ) և Արդշինինվեստբանկը (21,4 մլրդ դրամ):

Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 43,28% , 35,12% և 37,24%:

Փաստորեն, Հայաստանի բակերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված բոլոր վարկերի 48,68%-ը կենտրոնացած է այս չորս բանկերում, որոնք տվյալ ցուցանիշով առաջատարն են:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ՝ 365 մասնաճյուղով: ($1 – 382,50 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img