ՀՀ փողի բազան կազմել է շուրջ 464,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2009թ. նոյեմբերի արդյունքներով Հայաստանի փողի բազան կրճատվել է 823 միլիոնով կամ 0,2 տոկոսով՝ կազմելով շուրջ 464,5 մլրդ դրամ:

Ինչպես տեղեկացվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը կազմել է 296,7 մլրդ դրամ ՝հոկտեմբերի վերջի 291,6 միլիարդի փոխարեն:

Պարտադիր պահուստները դրամով կազմել են 22,6 մլրդ դրամ՝ 2009-ի հոկտեմբերի վերջի 33,1 միլիարդի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով՝ 143,9 մլրդ դրամ՝ հոկտեմբերի վերջի 138,3 միլիարդի փոխարեն: Միաժամանակ այլ հաշիվները նոյեմբերի վերջին կազմել են 1336 մլն դրամ՝ 2009թ. հոկտեմբերի վերջի 2386 միլիոն դրամի փոխարեն:

ԶՄՊ-ն (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) 2009թ. նոյեմբերի վերջին կազմել է 561 մլրդ դրամ՝ մեկ ամսում նվազելով 34,5 մլրդ դրամով կամ 5,8 տոկոսով: Միաժամանակ միջազգային պահուստները՝ առանց երկարաժամկետ պարտավորությունների, նոյեմբերի վերջին կազմել են 641,9 մլրդ դրամ:

Զուտ ներքին ակտիվների ծավալը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մինուս 96,4 մլրդ դրամ՝ հոկտեմբերի վերջի մինուս 130,1 միլիարդի փոխարեն: ($1 – 381,59 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img