Համաշխարհային բանկը գոհ է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը կառավարության հակաճգնաժամային ծրագիրը լավն է համարում միջազգային ֆոնի վրա, հինգշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Հայաստանում դոնոր-կազմակերպությունների իրականացրած ծրագրերը, մասնավորապես՝ Համաշխաևահին բանկի, հիմնականում ուղղված են եղել կարճաժամկետ հեռանկարում 2009 թ.-ին աշխատատեղեր ստեղծելուն, մրցունակության մակարդակը բարձրացնելուն և բնակչության կենսական պայմանների բարելավմանը»,- ասաց նա:

Վարուդակիսը նշել է, որ ՀԲ հիմնական ծրագրերը ուղղված են մրցունակության բարձրացմանը, հատկապես տրանսպորտի, հարկային և մաքսային ղեկավարման ոլորտներում: ՀԲ նաև 50 մլն դոլար է տրամադրել փոքր և միջին բիզնեսի աջակցմանը:

Ընդ որում ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ 500 մլն դոլար ռուսական վարկի գումարից 108 մլն դոլարը ևս ուղղված է ընկերությունների վարկավորմանը ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար:

«Սա ճիշտ ուղղություն ունեցող լավ քաղաքականություն է: Մյուս կողմից, միջոցների մի մասը որպես երաշխիք ուղղվել է շինարարական կազմակերպություններին, բայց հարկ է նշել, որ ապագան շինարարությունը չէ, քանի որ 2009 թ.-ին հայկական տնտեսությունը չի կարողացել «մարսել ցեմենտը»»,- ասաց Վարուդակիսը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ շինարարական ընկերության պետական երաշխիքները ընդամենը 10 մլն դոլար են կազմել, ընդ որում հիմնական մասը ուղղված է եղել Գյումրիում շինարարական աշխատանքների ավարտին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img