Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման ծավալը 9 ամիսների ընթացքում աճել է 34,8%՝ հասնելով 117,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալն ինն ամիսների ընթացքում աճել է 34,8 տոկոսով՝ կազմելով 117,7 մլրդ դրամ։

Բանկերի 2009թ. երրորդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ տրամադրած վարկերի ծավալը տենտեսության հատվածներին կազմել է 677,7 մլրդ դրամ՝ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի 637,2 մլրդ դրամի դիմաց։

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի վարկավորման բանկային համակարգի առաջատարն է ՎՏԲ Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14,1 տոկոս։ ՎՏԲ Հայաստան բանկի համախառն վարկային պորտֆոլում 24 տոկոսը կամ 16,6 մլրդ դրամը բաժին է ընկնում արդյունաբերության վարկավորմանը (13,7 մլրդ դրամ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։

Տվյալ ցուցանիշով առաջատար բանկերի թվում են նաև Արդշինինվեստբանկը (15,3 մլրդ դրամ), Ամերիաբանկը (14,2 մլրդ դրամ), Յունիբանկը (11,2 մլրդ դրամ) և HSBC Բանկ Հայաստանը (11 մլրդ դրամ)։

Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է 26,6 տոկոս, 31,5 տոկոս, 19,4 տոկոս և 16,4 տոկոս՝ համապատասխանաբար։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ 365 մասնաճյուղերով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img