ՀԿԵ ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին

24.12.2009 17:56
ՀԿԵ ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին հստակեցված ծրագրով կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին, հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«2009 թ.-ին հաստատված ներդրումների ֆինանսական ծրագրով դրանց ծավալը ծրագրված էին 1 մլրդ 172 մլն ռուբլու մակարդակում: 2009 թ.-ի հստակեցված ծրագրով, հաշվի առնելով տարվա ընթացքում կատարված ուղղումները, մենք ներդրել ենք 1 մլրդ 254 մլն ռուբլի, այդ թվում՝ 1 մլրդ 26 մլն ռուբլի ենթակառուցվածքի և շուրջ 227 մլն ռուբլի՝ գնացքների համար»,- հայտնեց Շայդուլլինը հինգշաբթի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ծախսերի և ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թ.-ին, հաշվի առնելով 2008 թ.-ին կիսատ կատարված ներդրումները, կազմում է 2 մլրդ 393 մլն ռուբլի: Ինչպես հայտնեց Շայդուլլինը, ենթակառուցվածքի ծախսերը 2009 թ.-ին 1 մլրդ 338 մլն դրամ են կազմել, այդ թվում շինարարության ծախսերը՝ 825 մլն ռուբլի, մեքենաների ու սարքավորումների գնման ծախսերը՝ 375 մլն ռուբլի, շենքերի ծախսերը՝ 124 մլն ռուբլի:

ՀԿԵ գլխավոր տնօրենի տվյալներով՝ ընկերության ծախսերը շարժակազմի համար 2009 թ.-ին 1 մլրդ 54 մլն ռուբլի են կազմել, որից, մասնավորապես, էլեկտրաքարշերի նորոգմանն ուղղվել է 377 մլն ռուբլի, իսկ նոր էլեկտրաքարշերի ձեռքբերմանը՝ 91 մլն ռուբլի:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև