ՀՀ տնտեսությունը 2010 թ. կարող է դիմակայել նոր մարտահրավերներին. վարչապետ

25.12.2009 14:42
ՀՀ տնտեսությունը 2010 թ. կարող է դիմակայել նոր մարտահրավերներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է 2010 թ.-ին դիմակայել նոր մարտահրավերների, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը բավականին լուրջ ռեսուրսներ ունի՝ 2010 թ.-ին կայուն մակրոտնտեսական իրավիճակ ապահովելու համար, և մենք պատրաստ ենք դիմակայել նոր մարտահրավերներին», - ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը:

Նրա գնահատականների համաձայն՝ դա բարենպաստ պայմաններ կստեղծի ներդրողների և քաղաքացիների համար, ովքեր համոզված կլինեն պետության կողմից բոլոր պարտավորությունների կատարման հարցում:

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը 2009 թվականը ավարտում է 80 միլիոն դրամ ազատ մնացորդով, ինչպես նաև կայունացնող հիմնադրամում կուտակված 54 միլիարդ դրամով:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 2010 թ.-ին ևս 100 միլիոն եվրո Հայաստանին մտադիր է տրամադրել ԵՄ-ն: «Նման լուրջ լրացուցիչ ռեսուրսները կօգնեն 2010 թ.-ին ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը», - ասաց նա:

ՀՀ կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությունը թույլ է տալիս հանրապետությանը դոնորներից լրացուցիչ օգնության հույս ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի դրական հեղինակությունը որպես վճարունակ երկրի և կայուն գործընկերոջ, որը վայելում է միջազգային կառույցների վստահությունը (1դոլարը 376,92 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև