Արարատբանկն ավարտեց իր երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը դեկտեմբերի 24-ին հաջողությամբ ավարտեց իր երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, ասվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է առաջարկը 23 տոկոսով: Արդյունքում թողարկված պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են նախքան տեղաբաշխման ժամկետի ավարտը:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների առաջին վճարումը կկատարվի 2010թ. մարտի 25-ին, երկրորդը՝ հունիսի 25-ին, երրորդը՝ սեպտեմբերի 27-ին, չորրորդը՝ դեկտեմբերի 27-ին, հինգերորդը՝ 2011 թ. մարտի 25-ին և վեցերերդը՝ 2011 թվականի հունիսի 27-ին։

Պարտատոմսերի մարումը կկայանա 2011 թվականի հունիսի 27-ին։ Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, Արարատբանկում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:

Արարատբանկը ձևավորվել է 02.09.1991-ին: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով:

Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «NASDAQ OMX Արմենիայի» անդամ:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ: ($1- 377,57 դրամ). –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img