ՀՀ պետբյուջեի եկամուտները հունվար-նոյեմբերին կազմել են 603,9 մլրդ դրամ

26.12.2009 16:49
ՀՀ պետբյուջեի եկամուտները հունվար-նոյեմբերին կազմել են 603,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետբյուջեի եկամուտները 2009 թ.-ի հունվար-նոյեմբերին կազմել են շուրջ 603,9 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ֆինանսների նախարարությունից, 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ բյուջետային եկամուտների ծավալները կրճատվել են 13,1%-ով կամ 91,4 մլրդ դրամով:

Ընդ որում հստակեցված տարեկան ծրագրային ցուցանիշը եկամուտների գծով կատարված է 67,3%-ով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում հարկերից ու տուրքերից բյուջե կատարված մուտքերը շուրջ 471,9 մլրդ դրամ են կազմել՝ հստակեցված տարեկան ծրագիրը ապահովելով 64,7%:

Իր հերթին պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում մուտքերը ԱԱՀ-ից 229,7 մլրդ դրամ են կազմել՝ ապահովելով 48,7 տոկոս մուտքեր հարկերից ու տուրքերից: Ընդ որում տվյալ ցուցանիշը ավելի քիչ է 2008 թ.-ի միևնույն ցուցանիշից 22,8 տոկոսով կամ 67,8 մլրդ դրամով:

Ակցիզային հարկի հաշվին բյուջեի եկամտային մասը համալրվել է 38,4 մլրդ դրամով, շահութահարկից ստացված եկամուտները կազմել են ավելի քան 76 մլրդ դրամ, եկամտահարկի մուտքագրումները՝ 52, 9 մլրդ դրամ, մաքսային տուրքերից՝ շուրջ 22,3 մլրդ դրամ, պետական տուրքերից՝ 17 մլրդ դրամ, հաստատագրված վճարներից՝ 20,9 մլրդ դրամ, պարզեցված հարկից՝ 340,8 մլն դրամ:

Նախարարության տվյալներով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 92.5 մլրդ դրամ և տարեկան ցուցանիշը կատարել 72%-ով:

2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 0.3%-ով կամ 296 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 3.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, իսկ այլ եկամուտները (ոչ հարկային մուտքագրումները)՝ 36,3 մլրդ դրամ՝ 14,6 տոկոսով գերազանցելով ծրագրային տարեկան ցուցանիշը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև