Malaysia Airlines-ը կգնի 5 մլրդ դոլարի 25 Airbus օդանավեր

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մալայզիայի ազգային ավիափոխադրող Malaysia Airlines –ը Airbus ինքնաթիռաշինական ընկերությունից ձեռք կբերի հեռու տարածություններ թռչող 25 ուղևորատար A330-300 օդանավեր:

Ինքնաթիռների ընդհանուր արժեքը 5 մլրդ դոլար կկազմի, հաղորդում է Associated Press-ը:

Malaysia Airlines ղեկավարության հայտարարությամբ՝ ավիաընկերությունը գնման դիմաց կվճարի արժեթղթերի թողարկման միջոցով: Մասնավորապես, փոխադրողը հույս ունի թողարկել շուրջ 1,6 մլրդ նոր ակցիաներ և ներգրավել շուրջ 778 մլն դոլար:

Օդանավերի մատակարարումը Malaysia Airlines-ին կիրականացվի 2011-2016 թթ.-ի ընթացքում: Ընկերությունը ծրագրում է օգտագործել դրանք փոխադրումների աճող ծավալներով ուղղությունները սպասարկելիս՝ Հարավային և Հյուսիսային Ասիա, Ավստրալիա և Մերձավոր Արևելք:

Malaysia Airlines-ում կարծում են, որ նորացված պարկը զգալիորեն կնպաստի ընկերության զարգացմանն ու շահույթի ավելացմանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img