ՀՀ-ում տնտեսական անկումը տարվա արդյունքներով կկազմի 15 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009թ.-ի արդյունքներով 15 տոկոսի տնտեսական անկում է սպասվում, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Մեզ մոտ 11 ամսվա ընթացքում անկման տեմպերը կրճատվել են, և այդ ցուցանիշը նվազել է՝ 18 տոկոսից հասնելով 16 տոկոսի: Այս ամենը համապատասխանում է մեր ծրագրված շրջանակներին», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դավթյանը:

Նրա խոսքերով, տարեվերջին որոշ ցուցանիշների գծով աճ է սպասվում:

«Դա ոչ միայն զարմացնում, այլև ուրախացնում է: Մասնավորապես, աճում են մանրածախ առևտրի ծավալները, ինչը պայմանավորված է «ստվերի» բացահայտմամբ և հսկիչ-դրամարկղային մեքենաների մեխանիզմի կիրառմամբ», – պարզաբանել է նա:

Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ պետությունը շուրջ 3,5 միլիարդ դրամ է ներդրել՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների և բոնուսների վճարման համակարգի ներդրման համար՝ ընդգծելով, որ հաջորդ տարի այդ միջոցառումները կշարունակվեն:
Բացի այդ, նախարարի խոսքերով, 11 ամսվա արդյունքներով հանրապետությունում գրանցվել է աշխատավարձերի 11 տոկոսի աճ, որից պետհատվածում՝ 16 տոկոսի աճ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img