ՀՀ Կենտրոնական բանկն ազգային արժույթի արժեզրկման պատճառներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ ճգնաժամային պատճառներ չի տեսնում հայկական դրամի հնարավոր արագ արժեզրկման համար, կարծում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այս պահին Կենտրոնական բանկը ճգնաժամային պատճառներ չի տեսնում, որոնց դեպքում հնարավոր է հայկական դրամի կտրուկ արժեզրկում լինի: Տնտեսության հիմնարար ցուցանիշների համաձայն, Հայաստանում փոխարժեքի կտրուկ արժեզրկման նախադրյալներ չկան», – ասաց Ջավադյանը՝ պատասխանելով www.armbanks.am կայքում կազմակերպված օն-լայն ասուլիսի հարցերին:

Նրա խոսքերով՝ կարճաժամկետ կտրվածքում փոխարժեքը սովորաբար շեղվում է հավասարակշռումից՝ ելնելով կարճաժամկետ, սպեկուլյատիվ կամ հոգեբանական գործոններից, ինչն էլ վերջերս նկատվում է հայկական շուկայում:

Ջավադյան հավաստմամբ, ՀՀ Կենտրոնական բանկը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի դեպքում փոխարժեքը շուկայում սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության միջոցով, իսկ ԿԲ-ն կարող է լրացուցիչ պահանջարկ և առաջարկ ստեղծել՝ գնելով կամ վաճառելով արժույթը միայն փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար:

«Միաժամանակ փոխարժեքի շուկայում ինտերվենցիաները կարող են տեղի ունենալ և այս, և այն կողմում. ԿԲ-ն ոչ միայն արժույթ է վաճառել, այլ, օրինակ, նախորդ շաբաթ գնել է այն՝ դրամի կտրուկ թանկացումից խուսափելու համար», – տեղեկացրեց ԿԲ նախագահը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img