Հայաստանի ԿԲ ղեկավարը կարևորում է ֆինանսական համակարգի հաշտարարի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը հատուկ կարևորում է ֆինանսական համակարգի հաշտարարի աշխատանքները երկրում։

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը արտադատական պրոֆեսիոնալ մի ինստիտուտ է, որը զբաղվում է ֆինանսական ծառայություն մատուցող կազմակերպությունների դեմ բողոք ունեցող սպառողների բողոքների անվճար, արագ և արդյունավետ քննմամբ: Այս կառույցի բացակայության դեպքում հաճախորդները ստիպված կլինեին դիմել ընդհանուր կամ արբիտրաժային դատարան, որը ինչպես գիտենք, ժամանակատար և բավականին ծախսատար գործընթաց է սպառողի համար: Այս առումով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը առանձնահատուկ է իր նշանակությամբ»,- ասաց նա՝ պատասխանելով www. armbanks.am կայքում օն-լայն ասուլիսի հարցերին։

Ինչպես կարծում է Ջավադյանը, ընդհանուր առմամբ, 2009 թվականը կարելի է համարել Հաշտարարի գրասենյակի կայացման և հանրությանը ներկայացման տարի: ԿԲ ղեկավարի խոսքերով, դա շատ կարևոր քայլ է տեղեկատվության և փորձի արագ ու արդյունավետ փոխանակման տեսանկյունից:

Ջավադյանը հիշեցրեց, որ ներկայում զգալի թվով ֆինանսական կազմակերպություններ կնքել են Հաշտարարի հետ համագործակցության և Հաշտարարի որոշումները դատարանում չվիճարկելու պատրաստակամության համաձայնագիր: Համագործակցության կապեր են հաստատվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների և մի շարք երկրների ֆինանսական հաշտարարների հետ:

«2009թ. կարևորագույն խնդիրներից էր նաև Հաշտարարի գրասենյակի գործունեության լուսաբանումը, սպառողներին իրենց իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը: Այս առումով զգալի միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես գովազդային և լուսաբանող արշավ է նախաձեռնվել, այցեր են կազմակերպվել ՀՀ բոլոր մարզեր, սեմինարներ են անցկացվել հանրության ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար»,- տեղեկացրեց Ջավադյանը։

ԿԲ ղեկավարի տվյալներով, Հաշտարարի գրասենյակ դիմել են 2009թ. մոտ 380 սպառող: Վերջիններիցս 55 գործ ընդունվել է Հաշտարարի կողմից քննության: Նման մեծ շեղումը պայմանավորված է հանրության դեռևս ցածր իրազեկվածությամբ. հաշտարարին դիմում են ամենազանազան հարցերով, որոնց շատերի դիտարկումը դուրս է Հաշտարարի իրավասություններից:

«Քննարկված գործերի 70%-ի վերաբերյալ Հաշտարարի կողմից ընդունվել է հօգուտ հաճախորդի կամ ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև հաշտեցման որոշում»,- ասաց Ջավադյանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img